Month: January 2026

ցանկություների ծառը

  1. Դուրս գրիր անծանոթ ու անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
-Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

  1. Ինքդ վերնագրիր պատմությունը:կախարդական ծառը
  2. Լրացրու բաց թողած տառերը՝ կեսօր,  թխվածք, գլուխկոնծի, ցանկություն, թռչուն: Հուշում՝ «Ցանկությունների ծառը» հեքիաթի մեջ այս բառերը կան:
  3. Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ գիրուկ-թմբլիկ, լաց լինել-արտասվել, մտածել-դատել, ցանկանալ-ուզել:
  4. Գրիր հետևյալ բառերի հականիշները՝ տխուր-ուրախ, հայտնվել-անհետանալ, վաճառել-գնել, արագ-դանդաղ:
  5. Պատմությունից դուրս գրիր 5 ածանցավոր բառ, առանձնացրու ածանցները, այդ ածանցներով կազմիր նոր բառեր: ծերուկ-ծերանոց, կախարդական-կախարդուհի, գիրուկ-գիրանալ, հրուշակեղեն-հրուշագործ
  6. Գրիր շարադրություն` «Ես՝ ցանկությունների ծառի տակ» վերնագրով:
    Գրիր այնպես, որ պատումը

Ցանկությունների ծառի տակ

Ես կանգնած էի ցանկությունների ծառի տակ։ Նրա հաստ բունը կարծես պահում էր ժամանակի հիշողությունները, իսկ ճյուղերին կախված էին մարդկանց չարտահայտված երազանքները։ Ամեն տերև մի ցանկություն էր՝ երբեմն հույսով լի, երբեմն՝ ցավով ծանրացած։

Ես մոտեցա, ձեռքս դրեցի ծառի բնի վրա ու փակեցի աչքերս։ Այդ պահին թվաց, թե ծառը շնչում է ինձ հետ, լսում է սրտիս զարկերը։ Ես ոչինչ բարձրաձայն չասացի․ որոշ ցանկություններ բառեր չեն սիրում։ Դրանք ուզում են լռություն, հավատ և համբերություն։

Քամին թեթև շարժեց ճյուղերը, և մի տերև պոկվեց ու ընկավ ոտքերիս մոտ։ Ես ժպտացի՝ ընդունելով դա որպես նշան։ Գուցե իմ ցանկությունն արդեն լսված էր։ Ես հեռացա ծառի տակից՝ թեթևացած, վստահ, որ ճիշտ ժամանակին այն կծաղկի։

Untitled

Վարժություն 1․ Լրացրու բաց թողնված բառերը

(օգտագործիր վերևի բառապաշարը)

  1. It is very cold in winter.
  2. Children make a snowman in the snow.
  3. I wear a hat, gloves and a scarf.
  4. There is a lot of snow in winter.
  5. We celebrate Christmas and New Year in winter.

Վարժություն 2․ Համապատասխանեցում

Միացրու բառերը ճիշտ թարգմանության հետ․

  1. snowman ձնեմարդ
  2. scarf շարֆ
  3. boots ճտքակոշիկներ
  4. ice սառույց
  5. gloves ձեռնոցներ

a) սառույց
b) ճտքակոշիկներ
c) ձեռնոցներ
d) շարֆ
e) ձնեմարդ

Վարժություն 3․ Ճի՞շտ է, թե՞ սխալ (True / False)

  1. Winter is hot False.
  2. We wear gloves in winter true.
  3. There is snow in winter true .
  4. We wear boots in summer faise.

Գրիր՝ True կամ False։

Վարժություն 4․ Պատասխանիր հարցերին

  1. What season is cold?
  2. The cold seson in winter
  3. What do you wear in winter?
  4. I wear a hat and a scarf (նշիր 2 բառ)
  5. Do you like winter? Yes / No
  6. yes

բնագիտական ստուգատես

Տանը եղած գործիքներ-

Տանը ես հաճախ օգնում եմ ծնողներիս և արդեն կարողանում եմ օգտագործել որոշ կենցաղային գործիքներ։ Օրինակ՝ մկրատով կտրում եմ թուղթը, պտուտակահանով օգնում եմ փոքր բաներ ամրացնել, իսկ ջրցանով ջրում եմ մեր ծաղիկները։

Իմ ունեցած ճամփորդական պարագաները 

Ես շատ եմ սիրում ճամփորդել, և դրա համար ունեմ իմ ճամփորդական պարագաները՝ ուսապարկ, ջրի շիշ և գլխարկ։ Երբ գնում ենք ճանապարհորդությՈրևէ գործիքի կիրառությունը տնային գործերում կամ ճամփորդության ժամանակ

Որևէ գործիքի կիրառությունը տնային գործերում կամ ճամփորդության ժամանակ

Պտուտակահանը օգտագործում ենք կահույքը հավաքելու համար, իսկ ճամփորդության ժամանակ՝ պայուսակի փոքր խնդիրները լուծելու։

Իմ ստեղծած մոդելը  

Ես կարողանում եմ  ստեղծագործել և տարբեր պետքական , նույնիսկ ոչ պետքական իրերից իմ ուզած մոդելը ստանամ , վերջերս պլասմասե շշից տիկնիկ եմ պատրաստել

Իմ խնամած բույսը 

Տատիկիս տանը ես խնամում եմ իմ բույսը։ Ամեն օր հետևում եմ, որ հողը չչորանա, և ժամանակին ջրում եմ այն։ Ինձ շատ է ուրախացնում, երբ տեսնում եմ, որ բույսս աճում է։

իմ կատարած փորձը

Դպրոցում մենք նաև փորձեր ենք կատարում։ Մի անգամ փորձ արեցի՝ աղով ու շաքարով ձյուն հալեցնելու մասին, և շատ հետաքրքիր էր տեսնել արդյունքը։ Ես սիրում եմ նման փորձեր, որովհետև դրանք օգնում են ավելի լավ հասկանալ շրջապատող աշխարհը։

կենցաղային գործիքներ , որոնք կարողանում եմ օգտագործել

Կենցաղային գործիքներից կարողանում եմ օգտագործել մկրատ, փոշեկուլ։ Դրանք օգնում են ինձ մասնակցել տնային գործերին և ավելի պատասխանատու լինել

Իմ ուսումնական բլոգը 

Ես ունեմ նաև իմ ուսումնական բլոգը, որտեղ գրում եմ դասերի, փորձերի և իմ սովորած նոր բաների մասին։ Բլոգը օգնում է ինձ զարգացնել գրավոր խոսքս և կիսվել իմ գիտելիքներով։

Իմ ընտրության գործունեություն

Իմ ընտրությամբ գործունեության շրջանակում ես զբաղվում եմ ստեղծագործ աշխատանքներով։ Արդյունքում պատրաստել եմ ձեռագործ աշխատանք, որով շատ եմ հպարտանում։

իմ սիրած համակարգչային խաղը

Ազատ ժամանակ սիրում եմ համակարգչային խաղեր խաղալ։ Խաղում եմ PlayStation Իմ սիրած խաղը զարգացնող խաղ է, որը օգնում է արագ մտածել և կենտրոնանալ։

երազանքների շոկոլադե գանձարանը

Մի օր մի շոկոլադե աշխարհ կար , այն տեղ կար մի շոկոլադե դղյակ : Այդ դղյակում ապրում էր թագուհի և նրա անունը էվա է , նա 9 տարեկան է նա ունի շոկոլադե ձի և վանիլաին նապաստակ, նա շատ գեղեցիկ է նրան մոտեցավ մի հսկա արջ և քիչ էր մնում նրան ուտեր: Բայց արջը տարավ իր բույն : Նա գետից ձուկ հանեց որ թագուհին ոտի բայց թագուհին չուզեց և նրան տվեց մեղր արջը այդ ժամանակ սկսեց խոսել և թագուհին զարմացավ թագուին վերցրեց արջին նրանք միասին գնացին դղյակ և արջն սկսեց օգնել թագուհուն:

շաբաթվա ամփոփում

Երկուշաբթի օրը մենք գնացինք սահադաշտ, մեր հետ եկան երաժշտասերներԻ ջոկատը և թատերասերների ջոկատը ,մենք շա,տչմուշք քշեցինք իմ ւնկերուհին չէր կարողանում սահել դրա համար նա տեսավ ,որ ես կարողանումմ եմ քշեմ , խնդրեց նրան օգնել, ես սիրով նրան օգնեցի և մենք միասին ձեռք բռնած քշեցինք:

երեքշաբթի օրը մենք ճամփորդասերների ջոկատով գնացել էինք ճամփորդության մարդուկ ջարդուկը նայելու նա շատ հետաքրքիր ինձ շատ դուր եկավ:

հինգշաբթի օրը մենք լիքը խաղեր խաղացինք հետաքրքիր մաֆիա խաղացինք և այլ հետաքրքիր խաղեր:

ուրբաթ օրն ել մենք լիքը հետաքրքիր խաղեր խաղացինք մաֆիա հետո մենք սովորեցինք վրացերեն լիքը բաներ օրինակ տառեր թվեր ,ինչպես են ասում բարև հաջողություն և այլ հետաքրքիր բաներ:

Տանը մենակ» ֆիլմը՝ 1, 2

Ֆիլմը պատմում է Քևին անունով մի տղայի մասին։ Մի օր նրա ընտանիքը շտապում է ճանապարհորդել և մոռանում է նրան տանը։ Երբ Քևինը հասկանում է, որ մենակ է մնացել, սկզբում վախենում է, բայց հետո ուրախանում է, որովհետև կարող է անել այն, ինչ ուզում է։

Քևինը ինքն է ուտելիք պատրաստում, խաղում է և զգում է, որ մեծացել է։ Բայց շուտով նա նկատում է, որ երկու վատ մարդիկ ուզում են մտնել իրենց տունը։ Քևինը չի վախենում, նա մտածում է տարբեր հնարքներ և թակարդներ է դնում, որ տունը պաշտպանվի։

Երկրորդ ֆիլմում Քևինը պատահմամբ հայտնվում է մեծ քաղաքում՝ Նյու Յորքում։ Նա այնտեղ էլ մենակ է լինում, բայց արդեն գիտի՝ ինչ անել։ Նա նորից խելքով հաղթում է գողերին և սպասում է իր ընտանիքին։

Այս ֆիլմը ինձ սովորեցրեց, որ նույնիսկ երեխան կարող է լինել խելացի, քաջ և ինքնուրույն:

Ինչպես եմ անցկացրել Ամանորն ու Սուրբ Ծնունդը

Այս տարի Ամանորն ու Սուրբ Ծնունդը անցկացրի իմ ընտանիքի հետ։ Ամանորի երեկոյան ընտանիքով գնացինք եկեղեցի՝ Նոր տարին դիմավորելու։ Եկեղեցում շատ խաղաղ էր, և ես իմ սրտում բարեմաղթանքներ արեցի, որ նոր տարին բոլորիս համար լինի առողջ, խաղաղ և հաջողություններով լի։

Սուրբ Ծնունդը մեր տանը կրկնակի տոն էր, որովհետև այդ օրը հայրիկիս ծնունդն էր։ Տանը հավաքվեցինք բոլորս, նստեցինք տոնական սեղանի շուրջ և ասացինք կենացներ։ Ես կենաց ասացի հայրիկիս համար՝ մաղթելով նրան առողջություն, երկար կյանք և միշտ ժպիտով լինի:Բոլորս միասին մաղթեցինք, որ մեր ընտանիքը միշտ լինի միասնական ու սիրով լի։

Այս տոները ինձ համար շատ ջերմ էին, որովհետև դրանք անցկացրի իմ ընտանիքի հետ։ Ես հասկացա, որ ամենալավ բարեմաղթանքը սերն ու միասին լինելն է։

տՈՆԱԿԱՆ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԱՅԻՆ ԱՂՑԱՆ

  • Տոնական բանջարեղենային կամ մրգային աղցանների պատրաստում և պատմում այդ մասին:
  • Պատմեք ուտեստի կամ աղցանի մեջ բանջարեղենի կամ մրգի օգտակար հատկությունների մասին:

Այսօր ես և մայրիկս միասին պատրաստեցինք տոնական աղցան։ Նախ լվացինք տարբեր բանջարեղեններ՝ լոլիկ, վարունգ և կանաչին, ապա կտրատեցինք և խառնեցինք։ Աղցանին ավելացրինք մի քիչ աղ ու ձեթ, որպեսզի այն լինի համեղ և գեղեցիկ տոնական սեղանի համար։ Թեպետ պատրաստման ընթացքում նկար չնկարեցինք, բայց աշխատեցինք սիրով և միասին:

Տոնական աղցանը ոչ միայն գեղեցիկ էր, այլև շատ օգտակար։ Բանջարեղենը պարունակում է բազմաթիվ վիտամիններ, որոնք օգնում են մեր օրգանիզմին առողջ մնալ։ Լոլիկը օգտակար է սրտի համար, վարունգը թարմացնում է մարմինը, իսկ կանաչիները ուժ են տալիս և բարձրացնում են իմունիտետը։

Այս աշխատանքը մեզ սովորեցրեց, որ տոնական սեղանին կարելի է դնել ոչ միայն համեղ, այլև առողջ ուտեստներ։ Մենք ուրախ էինք, որ կարողացանք պատրաստել տոնական և օգտակար աղցան